10415_8Գիտնականները պարզել են, որ մարդու մոտ աբստրակտ մտածողությունն առաջ է գալիս շատ վաղ տարիքում՝ ավելի շուտ, քան սովորում են խոսել: Այդ աշխատանքին նվիրված հոդվածը տպագրվել է Child Development ամսագրում:

Աբստրակտ մտածողությունը, մասնավորապես՝ առարկաների նմանությունները և տարբերությունները զանազանելը, մարդուն տարբերում է ուրիշ կենդանիներից: Սակայն նախկինում հայտնի չէր, թե հատկապես երբ է երեխան սովորում աբստրակտ մտածողություն, և կապված է դա արդյոք նրա խոսքի ձևավորման հետ:

Գիտնականները փորձ են արել, որին մասնակցել են 7 ամսական երեխաներ: Սկզբից երեխաներին ցույց են տվել առարկաների զույգ՝ երկու տիկնիկ կամ երկու ուղտ, կամ էլ մի տիկնիկ և մի ուղտ: Դրանից հետո այն երեխաներին, ում ցույց են տվել նույն առարկաներից երկու հատ, ցույց են տվել երկու տարբեր առարկա:

Հետազոտողները ֆիքսել են երեխաների աչքերի շարժումները, երբ նրանք տեսել են իրենց համար անսովոր խաղալիքները: Պարզվել է, որ առարկաների համադրությունը փոխվելու դեպքում երեխաներն ավելի ուշադիր են նայել, որից գիտնականները եզրակացրել են, որ նրանք 7 ամսականում արդեն կարողանում են տարբերել առարկաների նմանությունները և տարբերությունները, այսինքն՝ կարողանում են մտածել աբստրակտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել