Ռեժիսորը կարող էր դադարեցնել նկարահանումը, գորգը փռեր Երևանի փողոցներում ու նամազ աներ. Սուրեն ԱռուստամյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սուրեն Առուստամյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ամեն րոպե սպասում է իր երազանքների դստեր ծնունդին. «Ամեն օր, ամեն րոպե սպասում եմ իմ Արևի ծնունդին, մեր ընտանիքում նոր համալրմանը շատ մեծ հուզականությամբ ենք սպասում, որդիս արդեն 9 տարեկան է, գիտակցում է, որ քույր է ունենալու և պետք նրա հերոսն ու պաշտպանը լինի»,- պատմեց դերասանը:

Մեզ հետ զրույցում Սուրենը վերջին շրջանում իր հեռուստատեսային դադարի վերաբերյալ նշեց. «Այս պահին փոքրիկ դադարի փուլում եմ: Առհասարակ, կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստ, ով անընդմեջ էկրաններին է, պետք է կարողանա ճիշտ ժամանակին դադարներ տալ, որպեսզի չհոգնեցնի հեռուստադիտողին»: Սուրենը ընդգծեց, որ էկրանային իմաստով դադարի մեջ է, բայց շարունակում է աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ կրկնօրինակման բաժնում:

Դերասանը շատ չմանրամասնելով պատմեց նաև, որ նկարահանման իմաստով ևս պասիվություն չի ցուցաբերում.  վերջերս իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում՝ ստանձնելով քննիչի դերը:

Իր դերերի մասին խոսելիս Սուրենը պատմեց նաև վերջերս նկարահանված պարսկական ֆիլմի մասին, որտեղ նկարահանվել են ինքն ու դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը. «Դեկտեմբերին ներգրավվեցի շատ մեծ պարսկական պրոյեկտում, որն իրականացվեց հենց Պարսկաստանի համար, այն կոչում էր «Երազների այլ մեկնաբանություն»: Այդ ֆիլմում զբաղված էին Իրանի ամենահայտնի դերասաններից շատերը, ես գլխավոր դերակատարներից մեկին էի մարմնավորում Անահիտ Կիրակոսյանի հետ, որտեղ մենք ամուսիններ էինք հանդես գալիս: Ֆիլմում ես եվրեի կերպար էի մարմնավորում, բավակաին հետաքրքիր դեր էր, որը վերջում անսպասելի վախճան ունեցավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել