Life.panorama.am-ը գրում է.

Դա անելուց հետո ես ինձ չեմ հարգի. Աննա Խաչատրյան

Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի  նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բաղմանչի» երգի հիման վրա: «Չեմ ուզում շատ մանրամասնել նոր աշխատանքիս մասին, միայն կասեմ, որ արդեն ավարտվել են նոր տեսահոլովակիս նկարահանումները, և կասեմ նաև, որ նոր աշխատանքումս ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույներով, նոր ոճով, ինչի շնորհիվ որոշ չափով կզարմացնեմ բոլորին»,- պատմեց երգչուհին:

Հեռուստատեսությամբ վերջին տարիներին խիստ հազվադեպ երևացող երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր պասիվության պատճառների մասին. «Այո, վերջին շրջանում հեռուստատեսությամբ քիչ եմ հանդիպում, բայց դրա պատճառը ես չգիտեմ, դա պետք է հենց հեռուստատեսությունների աշխատողներին հարցնել: Բազմիցս առիթ եղել է, ես էլ եմ հարցրել, բայց մշտապես լսել եմ հետևյալ պատասխանը՝ «Վայ ինչ ես ասում, մենք միշտ էլ մեր եթերում դնում ենք քո տեսահոլովակները», բայց փաստը մնում է փաստ, որ իմ տեսահոլովակները շատ հազվադեպ են հանդիպում եթերում»,-նշեց Աննան՝ հավելելով, որ նա ոչ մի հեռուստաընկերության հետ կոնֆլիկտային հարաբերություն չունի:

«Եթե հեռուստատեսությամբ հաճախ չեմ երևում, ապա համացանցում նման խնդիր չկա, հետաքրքրվողներն էլ հենց համացանցի միջոցով տեղեկանում են իմ գործունեությունից: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր երգչի կյանքում, ինձ մոտ էլ լինում են պասիվ շրջաններ, բայց, ընդհանուր առմամբ, ես աշխատում եմ, և երբեք չեմ ասում՝ վերջ, ես այլևս ոչինչ չեմ անելու, ես հիասթափվել եմ իմ մասնագիտությունից»,-հավելեց նա:

Մեզ հետ զրույցում խոսելով մշտապես քննադատությունների կիզակետում հայտնվելուց՝ Աննա Խաչատրյանը ընդգծեց, որ քննադատություններին վատ չի վերաբերվում. «Ես շատ եմ ողջունում առողջ քննադատությունները և հետևություններ եմ անում դրանցից՝ փորձելով անալիզ անել ներսումս և ինչ-որ բաներ փոխել: Իսկ ինչ վերաբերվում է աննպատակ քննադատություններին, ապա դրանք ինձ համար ծիծաղելի են,- նշեց նա և հավելեց,- հայաստանյան հանդիսատեսը ծայրաստիճան դժգոհ և պահանջկոտ է, ինչից էլ քննադատ է դառնում, դա գուցե մեր երկրի ընդհանուր սոցիալ-քաղաքական մթնոլորտից է, որն  էլ ազդում է մարդկանց վրա, բայց պետք է ասեմ, որ նրանց պահանջները ոչ միշտ են որակի և ճաշակի էտալոն, այսինքն՝ շատ անգամ պահանջվում է անորակ և անճաշակ գործեր ու դրանք ընդունվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել