«Ես երբեք ինձ այդչափ տանը չէի զգացել». Քիմ Քարդաշյանը՝ Հայաստան այցելության մասին (վիդեո)

Life.panorama.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը հարցազրույցի ժամանակ  խոսել է իր ընտանիքի հետ վերջերս Հայաստան կատարած ուղևորության մասին, որի ընթացքում Քիմի ամուսինը`աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը նաև անվճար համերգ տվեց Կարապի լճի մոտակայքում:

Քիմը նշել է, որ Հայաստան այցելությունը հսկայական նշանակություն է ունցել իր համար:

«Դա իմ ժառանգությունն է, ես երբեք ինձ այդքան «տանը» չէի զգացել»,-նշել է Քիմը հարցազրույցի ժամանակ:

Զրույցի ընթացքում Քիմը խոսել է նաև փոքրիկ Նորթի մասին, ով, նրա խոսքով, շատ է սիրում շպարվել: «Որպեսզի չխառնի շպարի իմ պարագաներն ու չփչացնի դրանք, նա ունի շպարի սեփական պարագաները»,- ասել է նա՝ նկատի ունենալով փոքրիկի խաղալիքները: 

Մանրամասները` yerkir.am կայքում: 

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել