istanbul_operation-jpg20150527101241Ստամբուլի Անվտանգության վարչությունը գիշերն անցկացրել է Մաոիստական կոմունիստական ծայրահեղական կուսակցության անդամների ձերբակալման խոշոր գործողություն։ Anadolu գործակալության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 20 մարդ։

Գործողությանը մասնակցել են մոտ 800 ոստիկաններ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի հատուկ նշանակության ստորաբաժանումը։ Խուզարկություններ են անցկացվել 30 հասցեներով։ Ձերբակալվածներից առգրավվել են երկու ինքնաձիգ, ատրճանակ և մեծաքանակ կուսակցական փաստաթղթեր։

Հաղորդվում է, որ այդ մարդիկ մասնակցել են մայիսի 1-ին ոստիկանների հետ բախումներին, դիմակավորված՝ քարեր ու դյուրավառ խառնուրդով շշեր են նետել իրավապահների ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել