Asekose.am-ը գրում է.

Երեկ համացանցում տարածվել էին Սյուզի Մելիքյանի  նոր լուսանկարները, որից հետո համացանցային որոշ օգտատերեր քննարկում էին երգչուհու հավանական հղիության մասին: Ըստ վերջիններիս` տվյալ լուսանկարներում նկատելի է Սյուզի Մելիքյանի կլորացած փորիկը, ինչն էլ վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է մայրանալ:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու լուրի իսկությունը:

Սյուզին նշեց, որ այս պահին քաղաքում չէ և միայն վերադառնալուց հետո կարող է խոսել: Իսկ այն հարցին` արդյո՞ք իր հղիության լուրը համապատասխանում է իրականությանը, Սյուզին գերադասեց չպատասխանել:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Սյուզի Մելիքյանն ամուսնալուծվել է: Այս առիթով Asekose.am-ին երգչուհին ևս չի ցանկացել մեկնաբանություն տալ` ասելով, որ անկախ ամեն ինչից իր մոտ ամեն բան լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել