Ladynews.am-ը գրում է.
Ինչ տարիքի էլ որ լինի կինը, նա միշտ ձգտում է նիհարել: Եվ եթե 20 տարեկանում գեղեցիկ կառուցվածք ունենալու համար մեծ ջանքեր պետք չեն (միայն փոքր-ինչ համբերություն ունենալ), ապա տարիների հետ սպորտով զբաղվելը և դիետաներ պահելը կնոջ համար ավելի դժվար են: Եվ այդ ամենը այն պատճառով, որ դիետան և տարիքն անբաժանելի են:
Տարիների հետ կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխության: Դիետայի ձևը, ըստ այդմ, նույնպես պետք է փոխել: Հետևաբար ամեն տարիքի համար կան համապատասխան դիետաներ: Ներկայացնենք 30, 40 և 50 ամյա կանանց դիետաները:
Ինչպես նիհարել 30-ից հետ
30 անց կանանց համար օրվա ստանալիք կալորիականության չափաբաժինը 2000 կիլոկալորիան է: Այդ տարիքում նիհարելու համար կանայք պետք է օրական նորմա հանդիսացող կալորիականության չափը նվազեցնեն 500-ով: Դա նիհարելու համար հիմնական տարբերակն է, որը օգնում է շաբաթական նիհարել կես կիլոգրամով:
Այդ տարիքի բազմաթիվ մայրերին հատուկ սխալն իրենց երխաների հետ միասին քաղցրավենիք ուտելու սովորույթն է: Այն համոզմունքը, թե մի փոքր քաղցրավենիքը կազմվածքը չի փչացնի սխալ է: Ինչպես պնդում են գիտնականները, այդպիսի հաճախակի քաղցրակերությունը կարող է մի քանի կիլոգրամ ավելացնելու պատճառ հանդիսանալ:
Քաշը չավելացնելու համար փոքրիկ խորամանկություններից մեկը նախքան սնվելը խնձոր ուտելն է: Եթե սնունդ ընդունելուց առաջ ուտեք մեկ խնձոր, դա կօգնի 190 կիլոկալորիա քիչ սնունդ ընդունել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ