«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկությաններով, մայիսի 2–ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:

Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչական կոմիտեից մեր թղթակցին ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան: Մեզ հայտնի դարձավ, որ Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Չաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատության է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել