250515_193743_01693_2Քեմբրիջի պրոֆեսոր Դեյվիդ Բեյնբրիջը տեսություն է առաջ քաշել, ըստ որի կանանց մեջ տղամարդուն գրավում է ամենաշատ սուր միտքը, այլ ոչ թե կրծքի չափը և երկար ոտքերը: Ինչպես գրում է The Daily Mail-ը, այդ կերպ գիտնականը փորձ է անում ցրելու այն առասպելը, ըստ որի տղամարդիկ կանանց գրավչությունը գնահատում են բացառապես նրանց արտաքին տեսքով:

Նա նշել է, որ կնոջ խելքը հնարավորություն է տալիս դատելու այն մասին, թե արդյոք նա կդառնա լավ մայր: Բացի այդ գիտնականը ավելացրել է, որ ավելի շատ տղամարդիկ գնահատում են ոչ թե կրծքի մեծությունը, այլ մարմնի համաչափությունը, որը հիմք է տալիս ենթադրել, որ նրանց ապագա կինը երիտասարդ է և առողջ:

Ինչ վերաբերվում է ոտքերին, Բեյնբրիջը պնդում է, որ տղամարդկանց համար կարևոր է, որ նրանք ծուռ չլինեն, որովհետև դա վկայում է առողջության հետ ունեցած խնդիրների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել