Lurer.com–ը գրում է.

Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են Վրաստանի հետ սահմանի ժամանակավոր փակման մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետության պետական անվտանգության հանձնաժողովին:

Ինչպես նշվում է, սահմանը կփակվի մայիսի 25-ին երեկոյան:

«Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրը ֆաշիստական տարրերը, Սաակաշվիլիի վարչակարգի հետևորդները ծրագրում են հրահրել զանգվածային անկարգություններ՝  երկրում քաոս առաջացնելու նպատակով, ինչը նման է Ուկրաինայում ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի», - հայտարարել են մամլո ծառայությունից:

Զեկույցում ասված է, որ սահմանը կբացվի իրադրության կարգավորումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել