xw_1098347ԱՄՆ Նյու Յորք նահանգի Գուվերներ գյուղի բնակիչները ճանապարհին 9 անտիրական ուղեղ են գտել: Յուրաքանչյուր օրգանը մեկ խնձորի չափ էր: Տեղի ոստիկանների կարծիքով` դրանք գողացել են բժշկական լաբորատորիայից: Այս մասին գրում է The Huffington Post-ը:

Նշվում է, որ դրանք այն հավաքածուից են, որը ցուցադրվել է բժիշկ ուսանողներին: Մասնագետները նման եզրահագման են եկել, որովհետև օրգանները պրոֆեսիոնալ կերպով կտրված են, իսկ դրանցից որոշներում ֆորմալդեգիդի հետքեր են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել