karlikovye-krolikiՈւղիղ եթերում դանիացի հաղորդավար Էսգեր Յուլը ստուդիայում սպանել է նապաստակին: Դրանով նա ուզում էր ընդգծել «խանութում միս գնող կենդանիների պաշտպանների երկերեսանիությունը»: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Դա տեղի է ունեցել Radio24syv-ի ուղիղ եթերում քննարկման ժամանակ, որտեղ հրավիրված էին կենդանիների պաշտպանները: Կենդանի սիրողներից մեկը ստուդիայում ընկել է հաղորդավարի ետևից, անհաջողությամբ փորձելով փրկել նապաստակին:

Հաղորդավարը հայտարարել է, որ նա չի զղջում իր արածի համար. տանը նա մաշկել է նապաստակին և ընթրիք պատրաստել իր համար:

Նապաստակի սպանությունն առաջացրել է կենդանիների պաշտպանների բողոքը: Նրանք սոցցանցերում սկսել են «արյունարբու» ռադիոկայանի բոյկոտման գործընթաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել