Tert.am–ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ադեն 25 տարի է՝ հեռուստացույց չի դիտում:

«Կոմերսանտի» փոխանցմամբ` պոնտիֆիկոսի Վատիկանի համեստ տնից այդ սարքը պարզապես բացակայում է: Ի դեպ՝ նա հրաժարվել էր Հռոմի պապի կացարանից` հօգուտ համեստ բնակավայրի:

Հռոմի պապը արգենտինյան ԶԼՄ-ներին հայտնել է այդ հրաժարումի կոնկրետ ամսաթիվը` 1990-ի հուլիսի 15-ին նա ուխտ է արել Սուրբ Կույսին, որ հեռուստացույց չի դիտելու:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է նաև, որ չի օգտվում ինտերնետից, իսկ համաշխարհային անցուդարձից տեղյակ լինելու համար օրական 10 րոպե է հատկացնում և աչքի է անցկացնում իտալական տպագիր մամուլը: Իր սիրելի արգենտինյան ֆուտբոլային թիմի հաջողությունների մասին էլ իմանում է իր թիկնապահներից` շվեյցարական գվարդիայի մարտիկներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել