komu_nuzhno_govorit_pravduՀետազոտողները հայտնում են, որ նախկինում օրենքները խախտած կամ իրենց խղճի դեմ հանդես եկած մարդիկ ավելի քիչ են հակված կրկնելու իրենց սխալը, իսկ նրանք, ում հիշեցնում են օրենքները պահելու մասին, ավելի հաճախ են խախտում: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:

Գիտնականների փորձին մասնակցել են բիզնես-դպրոցների 196 ուսանող: Խմբի անդամները բաժանվել են զույգերի, որոնցից մեկը հանդես է եկել որպես պատմական կառույցների վաճառող, իսկ մյուսը գնորդի ներկայացուցիչ: Գնորդներին հաղորդվում էր, որ վաճառքի պայմաններից մեկն այն է, որ կառույցը պահպանվի իր սկզբնական տեսքով, իսկ գնորդը նպատակադրված էր այն քանդել և տեղը հյուրանոց կառուցել:

Փորձից առաջ մասնակիցների կեսին խնդրեցին ճշմարտությունն ասել, իսկ մյուս կեսին ասացին, որ նրանք սեփական օգուտի համար կարող են խաբել: Փորձի արդյունքում պարզվում է, որ վաճառողներին խաբեցին այն ուսանողների 45 % -ը, ովքեր հիշում էին խաբելու հնարավոր օգուտի մասին, իսկ այն ուսանողները, ովքեր հիշում էին ճշմարտություն ասելու անհրաժեշտության մասին, խաբեցին ավելի շատ՝ 67%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել