Tert.am-ը գրում է.

Ներքնազգեստի բրիտանական Bluebella բրենդը յուրօրինակ հետազոտություն է անցկացրել, որի նպատակն է եղել պարզել աստղերի շրջանում մարմնի ամենակատարյալ չափսերն ունեցող կնոջը։

Օգտագործվել է ոսկե հատման կանոնը, որը հին հույները կիրառում էին գեղեցկության մաթեմատիկական հաշվարկի համար, գրում է elle.ru-ն։

Իդեալին ամենամոտն է եղել դերասանուհի Սքարլետ Յոհանսոնը։ Նրա կրծքի, իրանի և կոնքերի հարաբերակցությունը կազմել է 1560. այդ թիվը 96.4%-ով մոտ է ոսկե հատմանը, որը կազմում է 1.618։ Ի դեպ, օրերս դերասանուհին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին՝ ըստ Google-ի։

Скарлетт Йоханссон: фото

 


Երկրորդ տեղում է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ իդեալին մոտ լինելով 96.3%-ով։

Ким Кардашьян: фото


Երրորդ տեղը զբաղեցրել է 69-ամյա դերասանուհի Հելեն Միրենը՝ 95.6% արդյունքով։ Նրան հաջորդում են Քելի Բրուքը, Քեմերոն Դիասը, Էլ Մաքֆերսոնը, Սալմա Հայեքը և Քեթի Փերին։

Хелен Миррен: фото

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել