headacheFact.am-ը գրում է․

Երկիր մոլորակի բնակչության մոտ 80%-ը տառապում է այս կամ այն սրության գլխացավերից: Գլխացավերի պատճառները տարբեր են և բազմազան: Կախված ցավի տեղակայումից և բնույթից` կարելի է այն ճիշտ ախտորոշել և բուժել: Սակայն պետք է զգոն լինել, եթե ցավերը կրում են հաճախակի և կանոնավոր բնույթ, ապա հարկ է դիմել մասնագետի: Այժմ ներկայացնեմ գլխացավերի առաջացման հետևյալ պատճառները ՝

1. Դուք վատ եք սնվում: Գլխացավի պատճառ կարող է լինել սնվելու օրակարգի խախտումը կամ անհամատեղելի սնունդի օգտագործումը: 

2. Դուք ուտում եք չափազանց քիչ կամ չափազանց շատ քաղցրավենիք: Մտավոր աշխատանքի դեպքում գլյուկոզայի պակասը, ինչպես նաև չարաշահումը կարող է ազդել ոչ միայն կազմվածքի, ինքնազգացողության վրա, այլ նաև առաջացնել գլխացավ: 

3. Դուք հազվադեպ եք փողոց դուրս գալիս: Սա իսկական խնդիր է հատկապես գրասենյակային աշխատողների համար: Թթվածնի պակասից կարող է առաջանալ գլխացավ:

4. Դուք չափազանց շատ կամ չափազանց քիչ եք քնում: Երկու դեպքում էլ խանգարվում է ուղեղի բնականոն աշխատանքը՝ առաջացնելով ցավեր և նույնիսկ միգրեն:

5. Դուք շատ ժամանակ եք անցկացնում մոնիտորի կամ հեռուստացույցի էկրանի առջև: Սա գլխացավի առաջացման ևս մեկ պատճառ է, որն առաջանում է աչքերի գերհոգնածության պատճառով:

6. Դուք գտնվում եք սուր բույրերի շրջապատում: Օծանելիքի, ինչպես նաև լվացքի փոշու կամ լոսյոնների  բույրերը կարող են առաջացնել գլխացավեր: 

7. Ձեր ինքնազգացողությունը կախված է եղանակից: Եղանակի փոփոխության հետ անոթները չեն հասցնում հարմարվել մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներին, որի հետևանքով առաջանում է սպազմ, և ուղեղի որոշ բջիջներ չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին և սննդային նյութեր: Արդյունքում առաջանում է գլխացավ:

8. Դուք անհարմար դիրքով եք նստած: Ամբողջ օրը համակարգչի առջև նստելով՝ մենք հազվադեպ ենք մտածում, որ անհարմար դիրքը կարող է առաջացնել գլխացավ: Սակայն, իրականում, նստած ժամանակ կարող են սեղմվել որոշ անոթներ ու նյարդային հանգույցներ, որոնք բերում են գլխացավի առաջացման:

9. Դուք շատ եք անհանգստանում: Սթրեսը, ադրենալինը և բարկությունը միգրենի ու գլխացավերի մշտական ուղեկիցներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել