Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի հաղթող շվեդ Մոնս Սելմերլյովը պատմել է, որ իր «Heroes» («Հերոսներ») երգը նվիրված է նրանց, ում դպրոցում ենթարկել են ճնշումների, գրում է gazeta.ru-ն։

Նրա խոսքով` երգը պատմում է այն մասին, որ դպրոցական տարիներին խուլիգաններից մեկը նվաստացրել է իրեն ու բոլոր ընկերները երես են թեքել իրենից։ Իսկ ավելի ուշ, մեկ այլ դպրոցից մի տղա աջակցել ու ընկերացել է իր հետ։ Ավելի ուշ մեկ այլ հաստատությունից մի տղա է տեղափոխվել իր դպրոց և աջակցել է իրեն։ 

«Ես խաղում եմ ինձ օգնած ընկերոջ կերպարը, իսկ նրա կերպարը՝ դա ես եմ իմ դպրոցական տարիներին»,- բացատրել է երգի մրցույթի հաղթողը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի մասնակիցը, իսկ Հայաստանը ներկայացնող Genealogy-ն զբաղեցրեց 16-րդ տեղը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել