Replik.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝ 

Մայիսի 23-27-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.4C (1995թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.8C (1991թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.8C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել