Tert.am-ը գրում է.

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը։ ՀՀ մշակույթի նախարարության անունից փոխնախարար Արև Սամուելյանը Իրինա Ալեգրովային շնորհեց ՀՀ մշակույթի նախարարության բարձագույն պարգև՝ ոսկե մեդալ՝   էստրադային երաժշտական արվեստում ունեցած ներդրումի, ինչպես նաև՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման համար։
«Ձեզ սիրում ու միշտ անհամբերությամբ սպասում են Հայաստանում»,-ասաց Արև Սամուելյանը։
Երգչուհին նախ՝ հուզվեց, մի քանի վայրկյան խնդրեց հանդիսատեսից, իսկ այնուհետև շնորհակալություն հայտնեց, որ իրեն Հայաստանում «իրենցն» են համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել