a962d050-bb50-11e3-8d41-3dfdffffd9a6_GeorgeClooney_AmalAlamuddin040314Ջորջ Քլունին իր կնոջ մշակույթը համարում է «չափազանց հրապուրիչ»։ Նա հայտնել է, որ ծրագրում է կնոջ հետ այցելել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ հանդիպելու համար նրա բարեկամներին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Երբ Քլունիին հարցրել են, թե նրա կին Ամալ Քլունի-Ալամուդինը ինչպիսի ազդեցություն է թողել Մերձավոր Արևելքի մշակույթի մասին ունեցած իր տեսակետների վրա, Քլունին պատասխանել է. «Ես Ամալից իմացա լիբանանյան մշակույթի մասին, որը չափազանց հրապուրիչ է ինձ համար: Մենք գնում ենք Բեյրութ, և ես չափազանց ուրախ եմ դրա համար: Բայց ես շատ բան չգիտեի լիբանանյան մշակույթի մասին, նաև այն մասին, թե ես քանի բարեկամ ունեմ այնտեղ, որը իմ կարծիքով՝ 1000 է»:

Դերասանը ներկայումս գովազդում է Walt Disney Co-ի իր նոր՝ «Վաղվա աշխարհը» (Tomorrowland) ֆիլմը, որտեղ նա խաղում է նախկին-հանճար դժգոհ տղայի դերը, ով չնայած դեռահաս տարիքին՝ միանում է ժամանակի և տարածության մեջ ինչ-որ առեղծվածային վայրի գաղտնիքները հայտնաբերելու վտանգավոր առաջադրանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել