Lurer.com–ը գրում է.

Twitter-ում ակտիվորեն քննարկում են այն լուսանկարները, որոնք տեղադրել են «Ազովի» գումարտակի զինյալները: Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես են նրանք թավայի վրա պլաստմասե տիկնիկ տապակում: Լուսանկարներին կից գրառում է արված` առաջնագծում պատրաստում ենք և ուտում նորածինների, հաղորդում է ren.tv-ն:

Իհարկե այն արդյունքը, որն ակնկալում էին ուժայինները, ստանալ չի հաջողվել: Մեկնաբանություններում միայն զայրացած արձագանքներ են նույնիսկ ուկրաինացի օգտատերերից: 

Ինչ - որ մեկը ենթադրել է, որ զինվորականները սնվում են պլաստմասե տիկնիկներով, քանի որ ուկրաինական բանակում սննդի հետ կապված խնդիր կա: Ավելի ուշ, մարտիկները վախեցել են հրապարակայնությունից և որոշել են թաքցնել դեմքերը լուսանկարներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել