Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. վրաերթի ենթարկված 2 երիտասարդ աղջիկները մահացել են. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ - Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ մյուս հետիոտնը, որը նույնպես երիտասարդ աղջիկ էր՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապաարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները բախման վայրից մոտ 120 մ հեռավորության վրա հայտնաբերել են կոշիկներ, պայուսակ, բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք հուշում են քննչական մարմնին, որ հնարավոր է՝ այդ իրերը մահացածներին պատկանեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս մահացածի և վարորդի ինքնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել