Հավելյալ քունը նպաստում է հիշողության լավացմանըLife.panorama.am-ը գրում է.

Հավելյալ քունը կարող է նպաստել հիշողության լավացմանը: Անցկացված հետազոտությունների արդյունքում նման եզրահանգման են եկել ամերիկացի նյարդաբանները: Մարդու առողջության վրա քնի դրական ազդեցության մասին արդեն շատ բան է ասվել: Մասնավորապես ապացուցվել է հիշողության վրա քնի դրական ազդեցությունը: 

Սակայն ամերիկացի նյարդաբանները որոշել են պարզել քնի և Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող անձանց հիշողության ամրապնդման մեջ կապի հնարավոր առկայությունը: Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հետոզոտողները իրենց փորձարկումները իրականացրել են պտղային ճանճիկների վրա: Այս միջատների` քնի համար պատասխանատու նեյրոնային հանգույցները  շատ նման են մարդու համանուն կենտրոններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել