The Independent-ը` Հայոց ցեղասպանության և  վայրագությունների ենթարկվող 9 էթնիկ ու կրոնական խմբերի մասին  Panorama.am-ը գրում է.

Բրիտանական The Independent պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ 100 տարի անց էլ աշխարհի շատ էթնիկ և կրոնական խմբեր  դեռ շարունակում են ենթարկվել վայրագությունների:  Էնթիկ խմբերին և կրոնական փոքրամասնություններին անդրադարձից զատ, պարբերականը նաև վիդեոռեպորտաժ է հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների մասին: 

Եզդիները Իրաքում և ոչ սունիները` ԻՊ-ի հսկողության տակ
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ծայրահեղական գործողություններին` պարբերականը գրում է, որ երբ ԻՊ-ն նախորդ ամառ անցավ երկրի վրա «Իսլամական պետություն» ստեղծելու իր արյունարբու որոշման իրագործմանը, շիա մահմեդականները, քրիստոնյաները և սալաֆիական օրենքներին չհամապատասխանող յուրաքանչյուր մարդ սպանվում կամ հալածվում էր: Եզդի փոքրամասնությունը հետապնդվում էր հատուկ դաժանությամբ: 

«ՄԱԿ-ի հաղորդմամբ՝ անցյալ տարի պարզվել է, որ ԻՊ-ը իրականացրել է «պատերազմական հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանություն՝ եզդիներին ոչնչացնելու մտադրությամբ»: Փրկվածներից շատերն այժմ փախել են Իրաքի հյուսիսային շրջանները` որպես բռնագաղթի արդյունք կամ փախստականներ»,- գրում է պարբերականը: 

Ռոհինյա փոքրամասնությունը Բիրմայում
Անդրադառնալով ռոհինյա ազգային փոքրամասնությանը` պարբերականը գրում է, որ ռոհինյաները մահմեդական էթնիկ փոքրամասնություն են, որոնք պնդում են, որ բնիկ բիրմացի են, սակայն հանդիպում են համակարգված կրոնական և էթնիկ խտրականության: Բիրման՝ մեծամասամբ բուդդայականներից բաղկացած 50 միլիոնանոց երկիրը, Բանգլադեշի նման մերժում է նրանց քաղաքացիությունը:

«Վերջին 3 տարում բուդդայականների ամբոխի հարձակումները հանգեցրել են հարյուրավոր ռոհինյաների սպանության և 140.000 մարդու դարձրել են փախստական: Նրան ապրում են ճամբարներում՝ առանց համապատասխան առողջական, կրթական կամ աշխատանքային պայմաններ ունենալու»,- գրում է պարբերականը: 

Պարբերականի փոխանցմամբ` ռոհինյանների խնդիրը ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է, որը ոչ միայն փորձում է օգնություն ցուցաբերել տուժածներին ու փախստականներին, այլ նաև ճնշումներ է գործադրում Բիրմայի իշխանությունների վրա` վերջ տալու ռոհինյա փոքրամասնության դեմ իրականացվող վայրագություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել