Գալիպոլին այնպես տապալվեց, որ շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը. Է.ՇարմազանովPanorama.am-ը գրում է.

«Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց մենք աշխարհին ներկայանում ենք ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ և Հայաստանի Հանրապետություն, Սփյուռք ու Արցախի հանրապետություն միասնությամբ»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ սա է գլխավոր խորհուրդը, որ կարող ենք արձանագրել Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց: 

«Ավելին մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլ նաև Հայաստանը կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության դեմ միջազգային պայքարը, և այդ առաքելությունն այլևս Հայաստանի Հանրապետությունը և հայությունը վերցրել է»,- ընդգծեց Է.Շարմաազանովը՝ հավելելով, որ վերջին զարգացումները հենց դրա մասին էին խոսում:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Թուրքիայում ոչ ադեկվատ ընդունվեցին թե Հայաստանում կազմակերպված ցեղասպանության միջոցառումները, թե գործընկերներ երկրներից հնչած գնահատականները: Նա հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն սկսեց քննադատել ՌԴ-ին, Ավստրիային ու մյուս երկրներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել