10898187_770025376410710_514885161504335009_nAraratnews.am-ը գրում է.

Նիգերիայում ինքնաշեն պայթուցիկի գործարրկման արդյունքում զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նման հայտարարություն տարածել է Նիգերիայի ոստիկանությունը:

«Սպանվել են 3 պահակներ և 1 ինժեներ, ով աշխատում էր ռադիոկայանում: Գործի առնչությամբ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- նշել է օրինապահ մարմնի ներկայացուցիչը:

Ենթադրաբար, ահաբեկչության ետևում կանգնած է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել