Կամո Սեյրանյանը արտասահմանցի երաժիշտների հետ Լոս Անջելեսի Nokia թատրոնում Կոմիտասի «Կռունկ»-ն է նվագելուLife.panorama.am-ը գրում է.

Դուդուկահար Կամո Սեյրանյանն ապրիլի 22-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: «Մայիսի 3-ին Լոս Անջելեսի ամենահեղինակավոր Nokia թատրոնում տեղի կունենան մեր խմբի համերգը, որը կկրի ««Forbidden Saints» և ընկերներ» խորագիրը: Կմասնակցեն և արտասահմանցի, և հայ երգիչ-երաժիշտներ. Բավականին լուրջ համերգային ծրագիր է լինելու: Համերգի բացման առաջին կատարումը նվիրվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ի հիշատակ մեր անմեղ զոհերի: Նվագելու ենք Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: Արդեն մեկ տարի է, այդ գործը պատրաստում ենք: Ափսոսում եմ, որ ապրիլի 24-ին չհասցրեցի: Սակայն այս տարի «Կռունկ»-ի համար անպայման տեսահոլովակ եմ պատրաստելու, քանի որ բավական լուրջ աշխատանք է ստացվել: Թեև ձայնագրությունները Հայաստանում ենք արել, սակայն ասեմ, որ արտասահմանցի երաժիշտներ էլ են ձայնագրվել»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց Կամո Սեյրանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել