Newmag.am-ը գրում է.

Հունվարին գլուխ են բարձրացնում լնդային հիվանդությունները, դիմադրողականությունն ընկնում է, մահացությունները՝ շատանում: Այս ամիս վնասակար խոլեստերինի մակարդակը հասնում է գագաթնակետին:

Փետրվարը տեսողական խնդիրներ ունեցողների համար վտանգավոր ամիս է, բրիտանացի ակնաբույժները նկատել են, որ փետրվարին 40 տոկոսով ավելանում են եղջերաթաղանթի շերտազատումները:

Մարտին վարակը գլուխ է բարձրացնում հերպեսը: Վիրահատությունների համար տարվա 12 ամիսներից ամենաանվտանգը մարտն է:

Ապրիլին գլխացավերը շատ են լինում, նույն տենդենցը նկատվում է նաև սեպտեմբերին:

Մայիսին մեծանում է աղիքային բորբոքումների վտանգը. սա վիրահատությունից հրաժարվելու ամիս է: Ցրված սկլերոզով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս զգոն լինել, որ կարողանան խուսափել կրկնաբուժումներից, դրանք այս ամսին անարդյունավետ են լինում:

Հունիսին արևն ավելի զորեղ է ու վիտամին D էլ շատ է արտադրում: Այս ամիսն ալերգիկների համար իսկական փորձություն է՝ բրոնխիալ ասթմա առաջանալու վտանգը մեծ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել