Ուշագրավ զրույց Ռիտա Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև (տեսանյութ)

Asekose.am–ը գրում է.

Asekose.am-ի տեղեկություններով ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երբ  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիտատրոնի առաջին շարքում`  ՀՀ Առաջին տիկնոջ կողքը նստած ՌԴ նախագահն ասել է.

-Հիանալի ռուս երգչուհի է:

-Այո, հիանալի երգչուհի է,  բայց Գուլեգինան հայուհի է,-շշնջացել է Ռիտա Սարգսյանը:

- Վստա՞հ եք,-հարցրել է Վլադիմիր  Պուտինը:

- Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,-պատասխանել է Ռիտա Սարգսյանն, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է`

-Մտքովս չէր անցնի ...

Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի Կռունկը, որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել