Aysor.am-ը գրում է.

Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. Նրանց հարևանությամբ թռիչքի է սպասում նաև ռուսաստաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը:

Գործարարը, ում  կարողությունը միլիարդներով է հաշվարկվում և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները.  օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական ճաշարանից:



Ռուբեն Վարդանյանի այս պահվածքը իսկապես կարող է օրինակելի լինել մեր հայ օլիգարխների ու մեծահարուստների համար, քանի որ հարստությունը միայն գրպանի պարունակությամբ չի որոշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել