Armlur.am-ը գրում է.

Նախորդ դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները  մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են ու նրանց երգերը դեռ լսում են: Armlur.am-ը սկսում է հարցազրույցների շարք derby-դարի ամենապայծառ  հայ աստղերի հետ: Առաջինը 90-ականների սեքս-սիմվոլն ու ատամի տակ չընկնող շոկոլադն է՝ Լիլիթ Կարապետյանը: Նա երկու ոտքով ու կարճ կիսաշրջազգեստով կանգնած է եղել հայկական էստրադայի ակունքներում. շոկոլադե աղջկա ամեն բեմելը իրադարձություն էր, բեմական յուրաքանչյուր կերպար՝ քննարկման առարկա: 90-ականների ամենահամարձակ աստղը իր ու մնացածի մասին .

90-ականների դժվար ապրուստը, տվածն ու տարածը 

10298782_538128806297059_166732757900681399_n-420x280

Դժվար տարիներ էին, գումար չկար, բայց, գիտեք, այդ վատ ապրելակերպի մեջ էլ մի տեսակ քաղցրություն կար: Այդ տարիներին հայտնի դառնալ կարող էիր, եթե տաղանդ ունեիր, մնացած գործոններն ու մասնավորապես՝ փողը, ի տարբերություն այսօրվա, երկրորդական էին: Պատահել է այնպես,որ առաջին անհրաժեշտության իրերի գումար չեմ ունեցել,պատահել է,որ բոլորին զարմացրած իմ զգեստը ընդամենը սովորական վարագույր է եղել: Միայն այս ամենի միջով անցնելուց հետո ես հասկանում, որ ձեռք բերածդ իրոք թանկ է: Այսօրվա աստղերը այս ամենը չեն հասկանա: Միանշանակ, 90-ականները ինձնից ոչինչ չեն վերցրել, միայն տվել են: 

Կարիերայի սկիզբը 

10386296_1445507229063928_8196361573170964140_n-420x280

Իմ կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ ավարտվեց մի ռուս աղջկա հայաստանյան կարիերան: Եղբայրս էստրադային խումբ ուներ, որտեղ ռուս երգչուհի էր երգում: Ստացվեց այնպես, որ այդ աղջիկը համերգից առաջ պիտի վերադառնար Ռուսաստան, ու միակ մարդը, ով կարող էր փոխարինել նրան, ես էի. միայն ես բոլոր երգերն անգիր գիտեի, իսկ համերգին մի քանի օր էր մնացել: Ու այդ օրվանից էլ ես մտա ասպարեզ: 13 տարեկանում ես ու եղբայրս մեր առաջին ձայնասկավառակը թողարկեցինք: 17 տարեկան էի, երբ «Արձագանքում» ձայնագրեցինք մեր առաջին երգը, հետո «Արձագանքը» մեզ համար մի իսկական դպրոց դարձավ: Սկզբում մենք երազում էինք Համալիրում գոնե մեկ համերգ ունենալու մասին, սակայն հետագայում Համալիրը մեզ համար տան պես մի տեղ դարձավ: 

Այցեքարտ երգերը 

554cd5f0f-1

Եղբայրս շատ լավ երգեր էր գրում, միայն մեկն առանձնացնել չեմ կարող: Առաջինը երևի «Կարապի սերն» էր, «Սիրո քամին» (շատերն են ասել,որ այս երգի տակ սիրահարվել են ու ընտանիք կազմել), «Երկու քույրը» չնայած իմը չէր, բայց եղբորս վերամշակումից հետո իմը դարձավ ու շատ սիրվեց: Սիրված ու մինչ օրս պահանջված է նաև «Տանգո» երգը: Հետաքրքիր է, որ այս երգերը պահանջված են նաև նոր սերնդի կողմից: Մինչև այսօր, չնայած նոր երգեր ունենալուն, ես հաճախ եմ երգում 90-ականների հիթերս, ինչն ապացուցում է, որ այդ երգերը ժամանակավրեպ չէին: 

Նախանձները 

Մրցակցությունը 90-ականներին այլ էր, այսքան էժան չէր, մակարդակով էր: Հիմա այլ է. ավելի շատ մտածում են, թե ով ինչ հագավ, ինչ մեքենա է վարում ու ում փողերը որտեղից են գալիս: Այսպիսի խոսակցություններում ես հիմնականում չեզոք դիրքում եմ ու կոնֆլիկտային չեմ: Չնայած՝ ինձ համար կոնֆլիկտներ ստեղծողների պակաս չեմ ունեցել: Մի ժամանակ ես «սև ցուցակների» առաջատարն էի, ինձ եթեր չէին տրամադրում, տեսահոլովակներս չէին հեռարձակում: Միակն լավն այն էր, որ գոնե սև ցուցակում առաջինն էի. լավ է առաջինը լինելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել