Tert.am-ը գրում է.

Որոնողական համակարգերի հսկա Google ընկերությունը ներկայացրել է 2015-ի առաջին եռամսյակի իր ֆինանսական արդյունքները, գրում է hi-tech.mail.ru-ն:

Google-ի եկամուտը կազմել է 17.3 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատ 17%-ով աճել է:

Ընկերության շահույթը կազմել է 4.4 միլիարդ դոլար, ինչը 26%-ով ավելի է քան 2014-ի առաջին եռամսյակում գրանցած ցուցանիշը:

Չնայած նրան, որ ընկերության եկամուտն աճ է գրանցում և ավելի բարենպաստ պայմաններ կան ընկերության շահույթը ավելացնելու համար, այնուամենայնիվ, նկատվում է անհասկանալի իրավիճակ Nexus արտադրանքի առումով, որը շարունակում է կորցնել իր դիրքերը:

Ինչպես միշտ ընկերության առավել շահութաբեր ճյուղը գովազդն է, սակայն, այդ ուղղության աճի միտումը շարունակվում է կրճատվել: Դա պայմանավորված է գովազդային CPC ծառայության գների նվազման հետ, որը տարեց տարի նվազում է 7%-ով:

Մեկ այլ եկամտաբեր ճյուղ է Googe Play-ը, որը այս տարի ընկերությանը բերել է 1.8 միլիարդ դոլարի եկամուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել