Slaq.am-ը գրում է.

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններ անց են կացվել աշխարհի տարբեր վայրերում: Միջոցառումները ներկայացնում ենք լուսանկարներով:

1. Վերջին տարիների համար աննախադեպ «Հանուն արդարության» երթը Լոս Անջելեսում, որի երկարությունը որոշ հաշվարկներով եղել է մոտավորապես 6 մղոն կամ 9,6 կիլոմետր:





2. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

3. Հռոմում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, անջատվել են Կոլիզեումի լույսերը:

4. Փարիզում քաղաքապետ Անն Իդալգոյի հրամանով Էյֆելյան աշտարակի լույսերը 10 րոպեով նույնպես անջատվել են՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

5. Համացանցում մեծ թափով տարածվում է աշխարհի տարբեր վայրերում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունների մասին պատմող լուսանկարներից պատրաստված ֆոտոկոլաժը:

6. Թուրք տղամարդը իր բողոքն ու ներողությունն է արտահայտում: Պաստառի վրա մասնավորապես գրված է. «Եղբայրս ցավում եմ, ինձ ներիր»:

7. ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը ամերիկյան մեր հայրենակիցների հետ հիշում և պահանջում է: Թվիթթերյան իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար և գրառել` «100 տարի անց էլ, մենք չենք մոռանա զոհվածներին»:

8. Ամեն տարի ապրիլի 24-ին իրանահայերը Թեհրանում երթով հավաքվում են Թուրքիայի դեսպանատան մոտ հնչեցնելով իրենց բողոքն ու պահանջատիրությունը:

9. Թուրքիայի դեսպանատունը Թեհրանում հսկում են իրավապահները:

10. Թուրքիայում նույնպես տեղի է ունեցել հանուն արդարության երթ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, որն ուղեկցվել է իրավապահների կիրառած բռնություններով: Մասնակիցները ենթարկվել են ոստիկանության կոշ ու բռնի գործողություններին:

11. Չիկագոյում Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված ակցիայում աչքի է ընկել ազգությամբ թուրք աղջիկ որը իր պարզած պաստառով ներողություն է խնդրում հայերից Ցեղասպանության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել