Fnews.am-ը գրում է.

Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անձամբ է հանդիպել Լորան Ստեֆանինիի հետ և բացատրել, թե ինչու չի ընդունում նրա` որպես Վատիկանում Ֆրանսիայի դեսպանի, հավատարմագրերը: Նշվում է, որ դեսպանի հոմոսեքսուալ թեկնածուն Ֆրանցիսկոսի կողմից ընդունվել է շաբաթ օրը, և հենց այդ ժամանակ տեղի ունեցած զրույցում է պապը հրաժարվել ընդունել հավատարմագրերը, գրում է ֆրանսիական Le Canard Enchainé-ն: Հանդիպման ժամանակ Պապը նշել է, որ ոչինչ չունի անձամբ դեսպանի թեկնածուի դեմ, սակայն չի հավանում ոչ ֆրանսիական օրենքը, որով թույլատրվում են միասեռ ամուսնությունները, ոչ էլ այն մեթոդները, որոնց միջոցով Փարիզը փորձում է ճնշում գործադրել Վատիկանի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել