Ապրիլի 26-ի աստղագուշակLife.panorama.am-ը գրում է.

Խոյ

Օրը լավ բաներ շատ կբերի, սակայն անվճար նվերներ մի՛ սպասեք: Գերազանց պահ է դեբյուտի համար, սպորտում, խաղում կամ ստեղծագործության մեջ առաջխաղացման համար, սակայն էներգետիկ և նյութական մեծ ծախսեր կպահանջվեն: Շատ Խոյեր հոբբիի համար միջոցներ չեն խնայի: Սիրո մեջ հաջողությունները կջերմանան խանդով: Տարածված զվարճանքները կարող է ավելի թանկ լինեն, քան դուք կարծում էիք: Շատ գումար կարող եք ծախսել չնախատեսված կամ ոչ պարտադիր գնումների վրա: Եթե ձեզ հյուր են կանչել, չարժե դատարկ ձեռքով գնալ:

Ցուլ

Շատ Ցուլերի ուշադրության կենտրոնում կլինեն տնային հոգսերը: Եթե այցելուներ ունեք, հնարավորինս հյուրընկալ եղե՛ք: Եթե դուք եք հյուրընկալվում, փորձե՛ք ձեր ճաշակները և նախաձեռնություններն ուրիշին չպարտադրել, այլապես կարող եք վիճել տանտերերի հետ: Ձեր տանը կլինեք առանցքային դեմքերից մեկը: Կարող են պահանջվել ձեր արտիստիկ ունակությունները, խոհարարական տաղանդը, դաստիարակչի որակները: Մեդալի հակառակ կողմը կլինի հոգնածությունը: Չի բացառվում, որ չափից դուրս շատ ուտեք` հատկապես, եթե խնջույք լինի:

Երկվորյակ

Հաջող օր է, եթե ազատ եք գործերից և կարող եք ձեզ լիովին նվիրել հաճելի զբաղմունքներին: Իրադարձությունների հաջող զարգացումը կօգնի փոխհատուցում ստանալ ծախսած գումարների կամ նյարդերի համար: Կարող եք նաև շռայլ նվեր կամ ուշադրության գեղեցիկ ժեստ ստանալ: Կին Երկվորյակները կարող են փայլել իրենց հմայքով և ծածկել մրցակցուհիներին: Լավ օրեր են սիրավեպ զարգացնելու համար: Հնարավոր են երեխաների հետ կապված հոգսեր:

Խեցգետին

Օրը բարեհաջող է նվերներ, շքեղ ապրանք, նորաձև հագուստ ձեռք բերելու համար: Որոշ Խեցգետինների համար ակտուալ կլինի ապագայի համար ներդրում անելու հարցը: Արժե միջոցներ ներդնել ցանկալի նվաճումների համար նյութեր և գործիքներ ձեռք բերելու, տաղանդների ընդհանուր զարգացման, կոլեկցիոն իրերի, արձակուրդի համար: Ծնողներին խորհուրդ է տրվում մտածել երեխաների կրթության համար երկարաժամկետ ներդրումների մասին: Հեռատես եղե՛ք: Ծախսերին հոգեպես ավելի պատրաստ կլինեք, եթե անհրաժեշտ ամեն ինչ արդեն գնել եք:

Առյուծ

Դուք շատ բան ունեք և ցանկանում եք ավելին ունենալ: Չափը ճանաչե՛ք ձեր պահանջներում կամ պատրաստ եղե՛ք վճարել դրանց կատարման համար: Հանգիստը մի՛ վերածեք հաջողության հետևից վազքի: Վայելե՛ք ձեզ հասանելի բարիքները: Դրանք այժմ քիչ չեն: Լավ օր է տոնախմբության, բենեֆիսի, ներկայացումներ այցելելու համար: Կրքերը կարող են բորբոքվել: Շատ Առյուծներ կարող են և՛ պաշտամունքի, և՛ խանդի առարկա լինել: Հաջող պահ է գեղեցկության սրահ այցելելու, հագուստ և աքսեսուարներ ձեռք բերելու համար: Անցանկալի են վեճերը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, շատ ուտելը:

Կույս

Ակտիվ հանգստի օր է: Եթե բացառեք արտաքին ծանրաբեռնվածությունները, ձեզ սպասվում է ներքին ստեղծագործական մեծ վերելք: Շատ Կույսեր իրենց նկրտումների իրականացման համար ստիպված կլինեն օգտագործել թաքնված պահուստները: Գերազանց պահ է ձեր չգնահատված տաղանդները բացահայտելու համար: Արթնացած էներգիան կարելի է ներդնել տնային գործերում, զվարճանքներում, ոչ պաշտոնական նախաձեռնություններում: Կյանքի գործունյա հատվածն ավելի լավ է հանգիստ թողնել այսօր, քանի որ այդ ոլորտում ձեր սպասելիքները չափազանված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել