Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդները «հսկայական ներդրում են ունենում» աշխարհում անվտագության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստին:

«Մենզ բոլորիս` թե ամերիկացիների, և թե ռուսների համար կարևոր է հիշել, թե ինչն է մեզ միավորում»,- ասել է նա` նշելով, որ «մեր երկու ժողովուրդներն էլ հավատում են խաղաղությանը»:

«Երկու ժողովուրդներն էլ հսկայական ներդրումներ են ունենում մեր մոլորակի վրա անվտանգութան ապահովման ուղղությամբ»,- ավելացրել է Նուլանդը:

Պետքարտուղարի օգնականը նշել է. «Մենք լարված աշխատում ենք, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք երկկողմանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել