Ամբողջ աշխարհը Ցեղասպանության թեման  լուսաբանում էր ի նպաստ հայության ու Հայաստանի. փորձագետLife.panorama.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել էր, որ ապրիլի 23-24-ը ռիսկային օրեր են լինելու մեդիադաշտում: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ տեղեկանալու, թե արդյոք կանխատեսումն իրականացել է և որքանով են այդ հարձակումները վտանգավոր:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքն է ենթարկվել հարձակման, սակայն չեն կարողացել լուրջ վնաս հասցնել կամ կոտրել կայքը: Ասեմ, որ ադրբեջանցիներն ու թուրքերը մոտ 250 այլ երկրի կայքեր են կոտրել՝ գրելով, թե հայերը ստում են: Փորձել են արգելափակել մի շարք պետական կառույցների՝ Պաշտպանության նախարարության, Արտգործնախարարության, Սփյուռքի և մի շարք այլ կայքերի աշխատանքները, սակայն ապարդյուն:   Նաև մի շարք հայկական առաջատար կայքեր, մասնավորապես՝ թուրքալեզու  Ermenihuber կայքը կոտրելու փորձեր  են եղել, սակայն ապարդյուն»:

Փորձագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վտանգ կարող է դա ներկայացնել իրենից: «Հարցը նրանում է, թե ինչ են անում: Եթե կորած-մոլորած մի կայք են կոտրում ու գրում, որ «հայերը քրչիկ» են, ապա դա, բնականաբար, ոչ մի լուրջ վտանգ չի ներկայացնում: Հիմնական վտանգն այն կլինի, որ կարևոր կայքերը վնասեն. օրինակ 100-րդ տարելիցի կայքը հանդիսանում էր կարևոր տեղեկատվական հանգույց, որից շատ մարդիկ էին օգտվում: Եթե կարողանային աշխատանքը խափանել, դա մեզ վրա բացասական ազդեցություն կունենար: Սակայն, փառք Աստծո, կայքը շատ կարճ ժամանակ չի աշխատել, անմիջապես վերականգնվել է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել