90-ականների սեքս-խորհրդանիշը ու ատամի տակ չընկնող շոկոլադ Լիլիթ Կարապետյանը. երգչուհուն նախանձողներն ու նրանից բամբասողները (ֆոտո, վիդեո)Armlur.am-ը գրում է.

Նախորդ դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները  մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են ու նրանց երգերը դեռ լսում են:

Armlur.am-ը սկսում է հարցազրույցների շարք derby-դարի ամենապայծառ  հայ աստղերի հետ: Առաջինը 90-ականների սեքս-սիմվոլն ու ատամի տակ չընկնող շոկոլադն է՝ Լիլիթ Կարապետյանը: Նա երկու ոտքով ու կարճ կիսաշրջազգեստով կանգնած է եղել հայկական էստրադայի ակունքներում. շոկոլադե աղջկա ամեն բեմելը իրադարձություն էր, բեմական յուրաքանչյուր կերպար՝ քննարկման առարկա: 90-ականների ամենահամարձակ աստղը իր ու մնացածի մասին. 

10298782_538128806297059_166732757900681399_n-420x280
Դժվար տարիներ էին, գումար չկար, բայց, գիտեք, այդ վատ ապրելակերպի մեջ էլ մի տեսակ քաղցրություն կար: Այդ տարիներին հայտնի դառնալ կարող էիր, եթե տաղանդ ունեիր, մնացած գործոններն ու մասնավորապես՝ փողը, ի տարբերություն այսօրվա, երկրորդական էին: Պատահել է այնպես,որ առաջին անհրաժեշտության իրերի գումար չեմ ունեցել,պատահել է,որ բոլորին զարմացրած իմ զգեստը ընդամենը սովորական վարագույր է եղել: Միայն այս ամենի միջով անցնելուց հետո ես հասկանում, որ ձեռք բերածդ իրոք թանկ է: Այսօրվա աստղերը այս ամենը չեն հասկանա: Միանշանակ, 90-ականները ինձնից ոչինչ չեն վերցրել, միայն տվել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել