գարիկ-թանկյանAraratnews.am-ը գրում է.

Այսօր Tumo կենտրոնում Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Պիպոյանի և Արթուր Ավանեսովի մասնակցությամբ երաժշտական համաժողովի ներկա էր նաև «Վիտամին» հումորային հաղորդաշարի  Գարիկը, ով անդրադառնալով Մանսուրյանի այն տեսակետին, որ պետք է գործի մի ինստիտուտ, որտեղ կլինեն բոլոր երաժշտությունների  ներկայացուցիչներ, ասաց.

«Կան երաժշտության տեսակներ, որոնք կոնկրետ մարդու տեսակ են դաստիարակում հասարակության մեջ և դառնում մարդկության մի տեսակ: Ես կարծում  եմ, որ կա երաժշտության  տեսակ, որը չպետք է լինի այն ինստիտուտում, որտեղ կա ձեր երաժշտությունը: Ձեր երաժշտությունն այնպիսի մոլեկուլներ է կարողանում ճնշել, ինչը ուրիշ ոչ մեկին չի հաջողվում անել»,-նշեց Գարիկը:

Անդրադառանալով համերգինˋ Գարիկը նախ շնորհակալություն հայտնեց խմբին, ապա ասաց, որ միայն System of a Down -ի համերգին կարելի էր տեսնել հասարակության մի զանգված, որն այդքան իրար կպնելուց և երբեմն էլ հրմշտելուց հետո շարունակում էր միասին միասին պարել և ուրախանալ.  «Սա մարդկանց տեսակ է, որը դուք եք դաստիարակել: Ես չգիտեի, որ մեզանում նման մարդկանց խումբ կա: Ես սկսել եմ լսել ձեր երաժշտությունը 12-13 տարի առաջ: Ես չեմ ուզում, որ իմ տեսակը հասարակության մեջ քչանա»,-նշեց Գարիկըˋ հավելելով, որ ինքը միշտ երազել է շփվել վերը նշված գործիչների հետ:

Այս ամենին ի պատասխանˋ Սերժ Թանկյանը ժպիտով պատասխանեց. «Դուք սիրաշահեցիք ինձ. ես ձեզ հետ կշփվեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել