Ֆրանսուա Օլանդը Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնել է ՖրանսիաShamshyan.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն այսօր առավոտյան քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ընդգծվել են այդ հարաբերություններում նկատվող զարգացումները:

Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կատարվել կարծիքների փոխանակում:

Հանդիպումից անմիջապես հետո Օլանդը նախագահը մեկնել է Ֆրանսիա: Հիծեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Բաքու էր մեկնել Երևանից, որտեղ երեկ հարգանքի տուրք էր մատուցել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելելՑեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել