Tert.am-ը գրում է.

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար իրավիճակը հանգիստ է եղել. Tert.am-ին ասաց տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Կրակոցներ եղել են, բայց նախորդ օրերի համեմատ ավելի քիչ»,- ասաց նա։

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ Tert.am-ին ասել էր, որ հաշվի առնելով այն, որ միջոցառումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է՝ դիրքերում զգոնությունը բարձրացված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել