«Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Այսօր ցերեկը Հայաստանի արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, կա կարկուտի հավանականություն: Մյուս կողմից, այսօրվանից սկսած, օդի ջերմաստիճանը առաջիկա չորս օրերին կբարձրանա 7-9 աստիճանով: Հանրապետության մի քանի մարզերում երեկ կրկին թաց ձյուն է տեղացել. Մարտունիում և Դիլիջանում մի քանի ժամ անդադար: Ձյունը մի կողմից ծածկույթ է ձևավորել, միջինը մոտ 5 սանտիմետր, մյուս կողմից հալվել պայմանավորված դրական ջերմաստիճանով: Իջևանում և հարակից գյուղերում նույնպես ձյուն է տեղացել, բայց ցերեկը ջերմաստիճանը զրոյից բարձր է եղել 6-7 աստիճանով: Ձյուն է տեղացել նաև Հրազդան, Չարենցավան, Սևան, Ապարան, Տաշիր, Ստեփանավան և Թալին քաղաքներում, Արագա] գյուղում:

Գիշերային ժամերին լեռնային գոտիներում գրանցվել է մինչև -4 աստիճան ցուրտ: Սակայն, ինչպես տեղեկացանք Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից, գյուղատնտեսությունը դրանից չի տուժել: Մեր թերթի նախորդ համարում գրել էինք, որ ապրիլի 23-ին ավտոճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են դարձել: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ծանուցման համաձայն, երեկ դժվարանցանելի էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում մառախուղ էր: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել