Operativ.am–ը գրում է.

28-ամյա ադրբեջնացի ֆուտբոլիստ Էմիլ Հուսեյնովը մահացել է Եկատերինբուրգում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով 1news.az. պորտալին։

Մարզիկը մահացել է դանակի հարվածից, որը նրան հասցրել է Սվերդլովսկի թիմի բռնցքամարտիկ Տիգրան Չիչակյանը։

Այս երկու թիմերը եղել են սրճարանում, որտեղ էլ վեճ է առաջացել։ Հուսեյնովը և Չիչակյանը սկսել են վիճել բարձր տոնով, որից հետո բռնցքամարտիկը դանակով հարվածել է ֆուտբոլիստին, ով տեղում մահացել է։

22-ամյա հայը խառը մարտարվեստի ММА սպորտի վարպետի թեկնածու է։ Իսկ այժմ նրան սպասվում է 15 տարվա ազատազրկում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել