Lurer.com–ը գրում է.

Եմենում Սաուդյան Արաբիայի ռմբակոծության հետևանքով ապրիլի 20-ին զոհվել է 84 և վիրավորվել 786 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Եմենի Առողջպահության նախարարությունը: Տուժածների մեծամանությունը կանայք և երեխաներ են:

Ապրիլի 21-ին շարունակվում են Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունները Եմենի տարբեր հատվածների ուղղությամբ: Մայրաքաղաք Սանան կրկին ցնցվել է հինգ ուժգին պայթյունից: Նաև ռմբակոծվել է ծովափնյա ռազմակետը, սահմանային Հարդ քաղաքը, մայրաքաղաք Սանայի Շամլան շրջանը:

Շիա ապստամբները Սաուդյան Արաբիային մեղադրել են արգելված զենք օգատգործելու մեջ՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան ազգի վերացման գործողություններ է իրականացնում:

Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել կրակը Եմենում և երկխոսություն սկսել: ՄԱԿ-ի համաշխարհային սննդի կազմակերպությունը Եմենի գաղթականներին մարդասիրական օգնություն է տրամադրել: Միլիոնավոր բնակիչների, որոնք օգնության կարիք ունեն, սնունդ է բաժանվել:

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Ռմբակոծության են ենթարկվում Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել