1in.am–ը գրում է.

murakami

Ճապոնացի ժամանակակից ամենահանրաճանաչ գրող Հարուկի Մուրաքամիի նոր վեպը` «Անգույն Ցուկրու Տաձակին և նրա դեգերումների տարիները», վաճառքում կհայտնվի ապրիլի 23-ին: Այս մասին գրում է TASS-ը:

Վեպի գլխավոր հերոսը Ցուկրու Տաձակի անունով տղամարդն է, ով փորձում է պարզաբանել դեռահասության շրջանում իրեն խորապես վիրավորած միջադեպը: Դրա համար նա սկսում է ճամփորդել և տարբեր փորձությունների է ենթարկվում: Վեպի հերոսն «անգույն է», քանի որ նրա ազգանվան մեջ բացակայում է գույն նշանակող հիերոգլիֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել