Lurer.com–ը գրում է.

CNN-ի և ORC-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 53%- ն արդար է համարում մահապատժի կիրառումը Ջոհար Ցարնաևի նկատմամբ, ով մեղադրում է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության համար:

Ընդհանուր առմամբ, հարցվածների 45% -ը նշել է, որ Ցարնաևը պետք է դատապարտվի ցմահ բանտարկության:

Հյուսիս-արևելքի բնակիչները, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, ավելի են հակված մահվան դատավճռի. նման կարծիք է հայտնել հարցվածների 58 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է երեք մարդ: Թամերլան Ցարնաևը սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրա եղբայր Ջոհարը հետագայում ձերբակալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել