1in.am–ը գրում է.

1111111111

Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն ընդունել էր «Պորտու»-ին:

Պեպ Գվարդիոլայի սաների խնդիրը բարդ էր, քանի որ առաջին խաղակեսում զիջել էին 3:1 հաշվով: Սակայն արդեն առաջին խաղակեսում դաշտի տերերը տվեցին բոլոր հարցերի պատասխանը: «Բավարիա»-ն ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց ու խփեց 5 անպատասխան գնդակ:

Երկրորդ խաղակեսում «Բավարիա»-ն ակնհայտորեն գցեց տեմպը, խաղաց այնքան, որքան ցանկացավ: Լուսատախտակին վառվում էր 5:0 հաշիվը, և դաշտի տերերի համար խաղի բնույթը բոլորովին այլ էր: Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով: «Բավարիա»-ն կիսաեզրափակչում է:

«Բավարիա» – «Պորտու»` 6:1

1:0 Ալկանտարա (14′), 2:0 Բոատենգ (21′), 3:0 Լևանդովսկի (27′), 4:0 Մյուլլեր (36′), 5:0 Լևանդովսկի (41′), 5:1 Մարտինես (73′), 6:1 Ալոնսո (88′)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել