Tert.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցում է բանաձևի նախագծին, որում  հայերի կոտորածները բնութագրելիս կիրառվում է «ցեղասպանություն» տերմինը, սակայն զգուշացնում է, որ դա կարող է խոչընդոտել Թուրքիայի և Գերմանիայի միջև հաշտեցման գործընթացին:

Ինչպես գրում է La Vanguardia-ն`  EFE գործակալությանը հղումով, պատգամավորական խմբի անդամների համաձայն` կառավարության  ղեկավարը և քրիստոնյա դեմոկրատների առաջնորդը նման մեկնաբանություն է արել Բունդեսթագի` ուրբաթ կայանալիք  լիագումար նիստի նախապատրաստական հանդիպման ժամանակ: Նշենք, որ նիստի ժամանակ քննարկվելու է Ցեղասպանության հարցը:

Պատգամավորներին ուղղված խոսքում Մերկելը նշել է, որ  որոշ դեպքերում արտաքին ճնշումները կարող են  տճահ հետևանքներ ունենալ և հանգեցնել երկու հակամարտող կողմի միջև դիրքորոշումների սրմանը:

Հիշեցնենք, որ երեկ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ բանաձև է ներկայացրել խորհրդարան, որում հայերի կոտորածները բնորոշում է «ցեղասպանություն» տերմինով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել