duchess-of-cambrid_3247714b1in.am-ը գրում է.

Թագավորական ընտանիքում աղջկա ծնունդը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը կբերի 1 մլրդ ֆունտ ստերլինգ՝ հաղորդում է The Telegraph-ը:

Հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ջոշուա Բեմֆիլդը հայտարարել է, որ արքայադուստրը ծնվելուց հետո տնտեսությանը կբերի մինչև 150 մլն ֆունտ ստերլինգ, հիմնականում նորաձև զգեստների վաճառքից, իսկ ողջ կյանքի ընթացքում այդ գումարը կկազմի ավելի քան 1 մլրդ ֆունտ ստերլինգ:

Երկու տարի առաջ արքայազն Ջորջի ծնունդը տնտեսությանը բերել էր 247 մլն ֆունտ ստերլինգ, բայց աղջիկը բյուջե միջոցներ կբերի ողջ կյանքի ընթացքում, քանի որ կդառնա նորաձևության թրենդների աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել