15337710-R3L8T8D-1000-enhanced-buzz-wide-17094-1398286410-10Araratnews.am-ը գրում է.

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմն արել և անելու է ամեն բան՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում չենք հրաժարվելու պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մտքից։ Մենք արել և անելու ենք ամեն բան, որպեսզի հասնենք երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Չէ՞ ոչ այս երկու հնագույն ժողովուրդները դարեր շարունակ կողք-կողքի համերաշխության և խաղաղության պայմաններում են ապրել», – նշել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիան 1993 թվականին միակողմանի փակել է ցամաքային սահմանը Հայաստանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել